Մոգական դիետա

19:09   15 հունիսի, 2016

Այս դիետան մոգական արդյունք է տալիս։ Ընդամենը մեկ շաբաթում հնարավոր է  4-7 կգ-ով նիհարել, սակայն դրան դիմանալը հեշտ չէ: Սննդակարգի ճաշացանկը շատ ձու է ներառում (օրական 1-2), որովհետեւ այդ օգտակար դիետիկ մթերքը շատ սպիտակուց եւ օգտակար սննդանյութեր է պարունակում, միաժամանակ առանձնանում է ցածր կալորիականությամբ եւ ճարպերի փոքր պարունակությամբ: Սննդակարգի օրական կալորիականությունը շատ ցածր է, այդ պատճառով երկարատեւ կիրառություն խորհուրդ չի տրվում: 

Օր 1

Նախաճաշ. սուրճ՝ առանց շաքարի

Ճաշ. 2 պինդ եփած ձու, 20 գ պանիր

Ընթրիք. բանջարեղենի աղցան

Օր 2

Նախաճաշ. առանց շաքարի սուրճ

Ճաշ. Խաշած ձու եւ խնձոր

Ընթրիք. Խաշած ձու

Օր 3

Նախաճաշ. Թեյ՝ առանց շաքարի

Ճաշ. 150 գ կաթնաշոռ

Ընթրիք. Աղցան

Օր 4

Նախաճաշ. սուրճ՝ առանց շաքարի

Ճաշ. ձու, 8 սալորաչիր կամ թարմ սալոր

Ընթրիք. ձու

Օր 5

Նախաճաշ. առանց շաքարի թեյ

Ճաշ. 100 գ թարմ կաղամբ կամ գազար 

Ընթրիք. ձու

Օր 6

Նախաճաշ. առանց շաքարի սուրճ

Ճաշ. 2 խնձոր կամ 2 նարինջ

Ընթրիք. Մեկ բաժակ կաթ կամ մածուն

Օր 7

Նախաճաշ. առանց շաքարի սուրճ

Ճաշ. 30 գ պանիր, նարինջ կամ խնձոր

Ընթրիք. 2 ձու

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE