49-ամյա Սալմա Հայեքը՝ սեքսի մասին. Եթե ամեն օր սեքսով զբաղվես, այն հոգնեցուցիչ կդառնա

11:32   3 հունիսի, 2016

Մի քանի օր առաջ մենք հանրահայտ դերասանուհի Սալմա Հայեքին Հռոմում ենք տեսել, որտեղ Ֆրանսուա Անրի Պինոյի, նաեւ Ջորջ ու Ամալ Քլունիների հետ միասին Սալման հանդիպել էր Հռոմի պապի հետ:

Իսկ հիմա Սալմա Հայեքը Red magazine ամսագրի հուլիսյան համարի էջերին պատմում է երջանիկ ու ամուր ամուսնության գաղտնիքը:

49-ամյա Սալմա Հայեքը վստահեցնում է, որ ամուսնական կյանքում գլխավորը սեքսը չէ.

«Սեքսը երջանիկ ամուսնության ոչ գլխավոր, բայց կարեւոր պայման է: Բայց միայն ոչ ամենօրյա սեքսը: Եթե ամեն օր սեքսով զբաղվես՝ այն պարզապես կհոգնեցնի: Մինչդեռ շատ կարեւոր է , որ ամուսինները պահպանեն միմյանց նկատմամբ ձգողականությունը: Ձեզ համար պետք է միշտ հետաքիքիր լինեն նոր փորձերը, զգացողությունները, ռոմանտիկային տրվելը»,- ասում է դերասանուհին:

«Լավ ամուսնությունը պետք է լի լինի սիրով ու վստահությամբ։ Դա է կյանքում ամենաամեծ ձեռքբերումը: Տունն այնտեղ է , որտեղ քո ամուսինն է: Ըստ էության հենց ամուսինս է իմ տունը»,- ասում է հոլիվուդյան աստղը:

 Ամուսնու համար ցանկալի սեքսուալ օբյեկտ լինելու համար Սալման ձգտում է անկախ դիրքորոշում ունենալ իր արտաքին տեսքի հարցում ու չտրվել ճնշումներին:

«Ես ձգտում եմ իմ կարծիքն ունենալ իմ տեսքի ու մարմնի մասին ու չտրվել ճնշումներին: Ես ինքս ինձ հետ համերաշխ եմ , բայց մկաններս միշտ տոնուսի մեջ եմ պահում: Դա սեքսուալ է»,- նկատել է Հայեքը:

Դերասանուհին վստահ է, որ սեքսուալ գրավչությունը այն է, ինչ մարդկանց մեջ ուրիշներն են նկատում: Այն բնորոշ է նրանց, ովքեր հաճույք են ստանում իրենց մարմնից:

«Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք ու դուք սեքսուալ կդառնաք: Օրինալ պարեք առանց մտածելու, թե ինչ տպավորություն եք թողնում: Գուցե դա ձեզ սեքսուալ չի թվում բայց սեքսուալ է ձեր ինքնավստահությունը, ձեր անկեղծ կենդանի զգացմունքները: Նույն էլ սննդի հարցում: Նույնիսկ եթե դուք դիետա եք պահպանում՝ վայելեք գոնե այն, ինչ ձեզ կարելի է ուտել: Խնդրում եմ՝ դա լատինաամերիկյան ոճով է»,- ասել է Սալման:

Աղբյուրը՝  EOnline



© NEWS.am STYLE