Lady Dior՝ 3-րդ էպիզոդ

12:21   20 հոկտեմբերի, 2012

Lady Dior-ը նկարահանել է փաստագրական տեսաձայնագրության շարունակությունը։ Նոր La Metamorphose երրորդ սերիայում մենք ականատես ենք լինում Մարիոն Կոտիյարի՝ Dior Magazine-ի համար արված նկարահանումներին։ Հիշեցնենք որ այս տարի նա նկարահանվել էր ամսագրի առաջին թողարկման շապիկի համար։ Այնպես որ ինչպես ասում են սերիան դուրս է եկել ոչ վաղ անցյալի իրադարձությունների տաք հետքերով։

Դերասանուհուն իսկական Լեդի Դիորի է վերածել լուսանկարիչ Ժան-Բատիստ Մոնդինոն, ով Մարիոն Կոտիյարի համար ընտրել է «օտ-կուտյուղ» հնաոճ  զգեստներ որոնք անցած դարի 50-ականներին ստեղծել էր Քրիստիան Դիորը։ Նեղ գոտկատեղով բաճկոններ վուալներ և երկար ձեռնոցներ՝ ահա Մարիոն Կոտիարի կատարմամբ իսկական Լեդի Դիորի կերպարը։



© NEWS.am STYLE