Քայլի Ջենների նախկին բոյֆրենդին տեսել են նոր ընկերուհու հետ

14:12   3 հունիսի, 2016

Ռեփեր Թայգան Կաննի կինոփառատոնին լիաթոք զվարճանում էր բրիտանացի մոդել Դեմի Ռոուզի հետ, իսկ բոլորովին վերջերս սոցցանցերում հայտարարել էր, որ ինքը մենակ է եւ ոչ մեկի հետ սիրային կապ չունի:

Իսկ երեկ երաժիշտին տեսել են նոր ընկերուհու հետ: Երաժիշտը ընկերների հետ նկարահանվում է կինոյում ( ֆիլմի անունը հայտնի չէ), իսկ նկարահանումներից հետո ռեփերին Lamborghini–ի մոտ մի թխահեր աղջիկ էր սպասում (ի դեպ, երաժշտի ճաշակը չի փոխվում):

Բացի դրանից հայտնում են, որ ռեփերը մտադիր է իր սեփական ռեալիթի շոուն թողարկել (շատ հնարավոր է, որ ռեփերը ոչ թե կինոյում է նկարահանվում, այլ իր ապագա շոուի համար պիլոտային սերիա է նկարահանում)՝ այն բանից հետո, որ երեկ նրա նախկին ընկերուհի Բլեք Չայնան ու Ռոբ Քարդաշյանը (զույգը երեխայի է սպասում) հայտնել են, որ շուտով իրենց սեփական ռեալիթի շոուն են  թողարկելու (այս նորաձեւությունն էլ Քիմ Քարդաշյանից է սկսվել):

Աղբյուր՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE