Համացանցում հայտնվել է Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ նոր մարտաֆիլմի թրեյլերը

16:12   3 հունիսի, 2016

61-ամյա հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսը նկարահանվել է «Կողոպտողները» ֆիլմում, որտեղ կատարել է մի խոշոր բանկի սեփականատիրոջ դեր: Lionsgate ընկերության արտադրած ֆիլմը էկրաններին կհայտնվի 2016-ի հուլիսի 1-ից:

Իսկ մինչ այդ ընկերության Youtube ալիքում հայտնվել է ֆիլմի թրեյլերը:

Ըստ սյուժեի, մի խումբ ավազակներ թալանում են բանկը: Հետաքննության ժամանակ ոստիկանությունը պարզում է, որ բոլոր ապացույցները Ուիլիսի մարմնավորած հերոսի՝ Ջեֆրի Հյուբերտի ու բանկի որոշ հաճախորդների դեմ են:

Սակայն ՀԴԲ հետաքննությանը զուգահեռ պարզ է դառնում, որ կատարվածը մեծ խաղի մի մասն է:

Բրյուս Ուիլիսից բացի մարտաֆիլմում նկարահանվել են նաեւ դերասաններ Դեյվ Բատիստը, Քրիստոֆեր Մելոնին ու Էդրիան Գրենյեն: 



© NEWS.am STYLE