«Լուցկի» դիետա

19:19   19 հունիսի, 2016

«Լուցկի» դիետան բուսական սննդակարգի բավականին հավասարակշռված տարբերակ է: Ճաշացանկը կշտացնող է եւ արագ ես նիհարում: Սակայն չարժե այն կիրառել շաբաթը 1 անգամից ավելի:

Ճաշացանկ 1 օրվա համար

Նախաճաշ

Վարսակի կամ որեւէ այլ շիլա պատրաստեք (սպիտակաձավարից բացի) թեփուկներով: Դրա համար վերցրեք ցորենի մաղած թեփուկներ եւ փակ ամանում եռացրեք կաթի մեջ 20-25 րոպե, հետո սպիտակաձավար ավելացրեք եւ մեկ ճաշի գդալ բուսական յուղ: Խառնեք եւ  թույլ կրակի վրա եփեք  30 րոպե: Շիլայից հետո հոտավետ բուսական թեյ խմեք՝ անանուխով եւ դաղձով: Շաքար մի ավելացրեք ոչ շիլային, ոչ էլ ըմպելիքին: 

Ճաշ

Բանջարեղենի ապուր պատրաստեք. ջրի մեջ լուծված հավի արգանակի մեջ ավելացրեք խորանարդաձեւ կտրատած ցանկացած բանջարեղեն (բազուկ, կարտոֆիլ, գազար, կաղամբ եւ այլն): 20-25 րոպե եփեք դանդաղ կրակի վրա: Դրանից հետո կարելի է խնձոր ուտել կամ մեկ բաժակ առանց շաքարի մածուն խմել:   

Ընթրիք

Բանջարեղենի վինեգրետ կամ այլ աղցան՝ բանջարեղենով եւ մրգերով: Օրինակ` գազարը եւ խնձորը տաշեղանման կտրատեք, խառնեք փոքր քանակությամբ մեղրի հետ եւ վրան հունական ընկույզ լցրեք: Եթե միայն աղցանը քիչ թվա, մեկ բաժակ մածուն խմեք եւ ոչ յուղալի յոգուրտ: 

Գիշերը.

Մեկ բաժակ ցանկացած մրգահյութ:

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE