Ծաղիկների ամենամեծ զբոսայգին բացվել է Դուբայում (ֆոտո)

15:52   25 փետրվարի, 2013

Աշխահում ծաղիկների ամենամեծ զբոսայգին, որ 70 հազար ք.մ. տարածք է զբաղեցնում, բացվել է Դուբայում։

Ըստ Allvoices.com-ի, այգում հավաքված են ավելի քան 45 մլն տարբեր տեսակի ծաղիկներ, որոնցից շատերն առաջին անգամ են բերվել Պարսկական ծոց։ Զբոսայգին անվանել են «ծաղիկների օազիս», քանի որ այնտեղ ներկայացված է բուսական աշխարհի գունային ողջ ներկապնակը։ Զբոսայգու արժանիքներից մեկը ԱՄԷ-ի հիմնադիր շեյխ Զաիդ Բեն Սուլթան Ալ Նախայանի՝ յոթ էմիրությունները խորհրդանշող յոթ հսկայական սրտերով շրջապատված դիմանկարն է։

Զբոսայգին համաշխարհային ճանաչում կարող է վաստակել իր 10 մետրանոց բուրգի, որի հիմքի մակերեսը 144 ք.մ. է եւ ծաղիկներից պատրաստված 800 մ երկարությամբ եւ 3 մ բարձրությամբ պատի շնորհիվ։



© NEWS.am STYLE