10:15 4 հունիսի, 2016«Գլամուրի արքա» Սերգեյ Զվերեւը մասնակցել է Life կայքի #ЗВЕЗДАПОЙ կարաոկե շոուին, որի ընթացքում հանել է տաբատը հենց Մոսկվայի կենտրոնում:
«Ավտոմոբիլային կարաոկե Ջեյմս Քորդենի հետ» շոուի ռուսական անալոգում Զվերեւը փայլեց «Լենինգրադ» խմբի, Լյուբով Ուսպենսկայայի, Նիկոլայ Բասկովի, Իգոր Նիկոլաեւի ու այլ արտիստների երգացանկի իմացությամբ:
Հաղորդավարը անսպասելիորեն նրան առաջարկել է դուրս գալ մեքենայից ու հիշել իր հիմնական մասնագիտությունը ՝ այսինքն նորաձեւության խորհուրդներ տալ երիտասարդներին: Անցորդների հագուկապի մասին «նորաձեւ դատավճիռներ» կայացնելով՝ էպատաժային ոճաբանը հիշել է, որ որ իր հագին նոր ու անհավանական նորաձեւ կիսավարտիք է: Առանց մի գրամ ամաչելու Զվերեւը հանել է տաբատն ու ցույց տվել գունավոր ներքնազգեստը: Հաղորդավար Սեմն էլ առանց երկար բարակ մտածելու հետեւել է նրա օրինակին: