«Փախուստ բանտից» սերիալի աստղին հոսպիտացրել են

17:28   4 հունիսի, 2016

Վերջին ժամանակների ամենադիտարժան «Փախուստ բանտից» սերիալի հայտնի աստղերից մեկին՝ Դոմինիկ Փերսելին, որը  ֆիլմում մարմնավորում է գլխավոր դերակատարի եղբորը, շտապ տեղափոխել են հիվանդանոց:

Մարոկկոյում «Փախուստ բանտից»-ի վերջին սերիաների նկարահանման ժամանակ երկաթե ձողը պատահաբար ընկել ու վնասել է Դոմինիկի ճակատը՝ երկու տեղից կոտրելով քիթը:

Դերասանին Մարաքեշից ուղղաթիռով տեղափոխել են Կասաբլանկայի հիվանդանոց:

Այս մասին պատմել է հենց Դոմինիկը՝ սոցցանցերում հրապարակելով լուսանկարներ, որոնցում դերասանի ճակատը՝ վնասված, իսկ քիթը վիրակապած է.

«Երջանիկ եմ, որ ողջ եմ»,- գրել է 46-ամյա դերասանը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE