Maroon 5-ը, Ալլա Պուգաչովան, Վերա Բրեժնեւան, Արմենչիկը եւ ուրիշներ՝ Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին

15:10   5 հունիսի, 2016

Հերթական շքեղ հարսանիքը Մոսկվայում:

Հունիսի 4-ին մոսկովյան «Սաֆիսա» հանդիսությունների սրահում կայացել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքը: Ի դեպ, հենց այս նույն սրահում ամիսներ առաջ տեղի է ունեցել «Ռուսնավթ»-ի համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու հարսանիքը, որի ընթացքում ելույթ են ունեցել Սթինգը, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասը եւ Ալլա Պուգաչովան:

24-ամյա Սարգսի, որը հոր ընկերությունում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը, ընտրյալն ու կյանքի ուղեկիցը վրացուհի Սալլի (Սալոմե) Կինցուրաշվիլին է:

Սալլին նույնպես բիզնեսով է զբաղվում: Նա «Buy By Me» բրենդային հագուստի վերավաճառքի օնլայն-խանութի համասեփականատերերից է:

Բնականաբար, հարսանեկան արարողության ժամանակ հնչել են ինչպես հայկական, այնպես էլ վրացական երգ ու պար:

Միջոցառման գլխավոր հյուրը հանրահայտ Maroon 5 փոփ-ռոք խումբն էր: Խմբի մենակատար Ադամ Լիվայնը կատարել է «Sugar», «This love» եւ մի քանի այլ հիթեր:

A video posted by @tsitsa_n_a on

A video posted by Keti Topuria (@keti_one_official) on

Համերգին ներկա են եղել նաեւ Ալլա Պուգաչովան, Գրիգորի Լեպսը, Վերա Բրեժնեւան ու Արմենչիկը, որն արդեն հասցրել է լուսանկար հրապարակել գեղեցկուհի Վերայի հետ:

 



© NEWS.am STYLE