11:38 6 հունիսի, 2016Եվ այսպես շարքերը համալրվում են. Քլոե Քարդաշյանը բաժանվում է Լամար Օդոմից (արդեն երկրորդ անգամ), Ջոննի Դեպը՝ Էմբեր Հերդից, Թեյլոր Սվիֆթը բաժանվել է Քելվին Հարիսից, իսկ Ջիջի Հադիդը՝ Զեյն Մալիքից: Հիմա էլ բաժանվելու նորաձեւությունը շարունակել է Դեմի Լովատոն: Երգչուհին ու նրա սիրեցյալը՝ դերասան Ուիլմեր Վալդերաման որոշել են վերջ տալ իրենց ռոմանտիկ հարաբերություններին:
Դեմի Լովատոյի ու Ուիլմեր Վալդերամայի միջեւ վեց տարվա ռոմանտիկ հարաբերություններն ավարտվեցին բաժանումով: Այս նորությունը պատմել է հենց ինքը երգչուհին՝ Instagram-ում հրապարակելով հետեւյալ գրառումը:
«Վեց հրաշալի՝ սիրով լի տարիներից հետո մենք որոշեցինք դադարեցնել մեր հարաբերությունները: Սա անհավանական դժվար որոշում էր երկուսիս համար, բայց մենք հասկացանք, որ մեզ համար ավելի լավ է մտերիմ ընկերներ լինելը: Մենք միշտ կօգնենք իրար: Շնորհակալություն բոլորին, ով աջակցել է մեզ ու սրտացավ եղել մեր նկատմամբ: Սիրով՝ Դեմի ու Ուիլմեր»,- գրել է աստղը: