Էմբեր Հերդը իրեն զրպարտելու համար դատի է տվել Ջոնի Դեպի ընկերոջը

12:43   6 հունիսի, 2016

Ջոնի Դեպի ու Էմբեր Հերդի ամուսնալուծության շուրջ սկանդալը բուռն զարգանում է: Հիմա Ջոնի Դեպի կինը դատի է տվել Ջոնիի ընկերոջը՝ դերասան Դագա Սթենհոուփին՝  իրեն զրպարտելու ու  ամուսնուն շանտաժ անելու մեջ մեղադրելու համար:

Հայտարարության մեջ ասվում է, որ Սթենհոուփը դավադրաբար մի հոդված է  գրել TheWrap պարբերականի համար, որտեղ կեղծ հիմունքներով Էմբերին մեղադրում է Դեպին շանտաժի ենթարկելու ու այլ հանցավոր վարքագծի համար:

Հերդը հայտարարել է, որ դերասանի ընկերը այդ ձեւով ուզում է հասարակության ուշադրությունը շեղել այն իրական հանցագործություններից, որոնք դերասանն է գործել  Էմբերի նկատմամբ՝  ֆիզիկական բռնությունից ու սպառնալիքներից:

Աղբյուրը՝ The Independent



© NEWS.am STYLE