Սամվել Կարապետյանի որդու հարսանեկան ֆոտոշարքը, շքեղ տորթն ու հայտնի հյուրերը

10:04   6 հունիսի, 2016

Հունիսի 4-ին մոսկովյան «Սաֆիսա» հանդիսությունների սրահում կայացել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքը: 24-ամյա Սարգսի ընտրյալն ու կյանքի ուղեկիցը վրացուհի Սալլի (Սալոմե) Կինցուրաշվիլին է:

Սալլին բիզնեսով է զբաղվում: Նա «Buy By Me» բրենդային հագուստի վերավաճառքով զբաղվող օնլայն-խանութի համասեփականատերերից է:

Նախահարսանեկան պատրաստությունների ժամանակ զույգը իրականացրել է գեղեցիկ ֆոտոշարք, որի լուսանկարները նախքան համացանցում հայտնվելը, փակցվել են հանդիսությունների սրահի տարբեր անկյուններում: Չէ որ հենց նրանք են երեկոյի հերոսները:

Սարգսի եւ Սալոմեի շքեղ հարսանեկան արարողությունը տարբերվել է ոչ միայն իր ճոխությամբ, այլեւ հյուրերով:

A video posted by @tsitsa_n_a on

Միջոցառման գլխավոր հյուրը հանրահայտ Maroon 5 փոփ-ռոք խումբն էր: Խմբի մենակատար Ադամ Լիվայնը կատարել է «Sugar», «This love» եւ մի քանի այլ հիթեր:

Համերգին ներկա են եղել նաեւ Ալլա Պուգաչովան, Գրիգորի Լեպսը, Տիմատին եւ Վերա Բրեժնեւան:

Վերջինը Անդրեյ Մալախովի հետ հայտարարել են հարսանեկան հսկայական, 6 մետրանոց տորթը սրահ բերելու մասին՝ առանց թաքցնելու իրենց հիացմունքը:

A video posted by @o.beautiful_love on

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Instagram



© NEWS.am STYLE