Սամվել Կարապետյանի որդու եւ հարսի հայկական ու վրացական պարերը

11:17   6 հունիսի, 2016

Հունիսի 4-ին մոսկովյան «Սաֆիսա» հանդիսությունների սրահում կայացել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքը: 24-ամյա Սարգսի ընտրյալն ու կյանքի ուղեկիցը վրացուհի Սալլի (Սալոմե) Կինցուրաշվիլին է:

Սալլին բիզնեսով է զբաղվում: Նա «Buy By Me» բրենդային հագուստի վերավաճառքով զբաղվող օնլայն-խանութի համասեփականատերերից է:

Զույգի հարսանիքն արդեն երկու օր է թե հայկական, թե ռուսական, թե վրացական պարբերականների ուշադրության կենտրոնում է:

Իհարկե, մենք նույնպես անդրադարձել ենք Սարգսի եւ Սալոմեի հարսանեկան շքեղ արարողությանն ու հայտնի հյուրերին, ներկայացրել նախահարսանեկան ֆոտոշարքը, որի լուսանկարները փակցված էին հանդիսության սրահի տարբեր անկյուններում, 6 մետանոց հսկայական տորթը: Իսկ այժմ եկեք դիտենք եւ գնահատենք նորապսակ զույգի պարերը հարսանիքի ժամանակ:

Ինչպես կարելի էր գուշակել, հարսանիքի ընթացքում եղել են եւ հայկական, եւ վրացական երգ ու պար: Երջանիկ զույգը հյուրերին ներկայացրել են գեղեցիկ պարային համարներ: 

A video posted by Tata S. Karapetyan (@tatakey) on

Գեղեցկուհի նորահարսը հյուրերին զարմացրել է հայկական նազելի պարով:

A video posted by @petidecham on

A video posted by @_wedding_dream__ on

Սարգիսը նույնպես հիացրել է բոլորին:

A video posted by Sidorov Valeriy (@pepperlandlove) on

A video posted by @vogue._.style on

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Instagram



© NEWS.am STYLE