14:31 6 հունիսի, 2016Երկու օր է հայկական եւ ռուսական պարբերականների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքը:24-ամյա Սարգսի ընտրյալն ու կյանքի ուղեկիցը վրացուհի Սալլի (Սալոմե) Կինցուրաշվիլին է, որը բիզնեսով է զբաղվում:

Արդեն անդրադարձել ենք Սարգսի եւ Սալոմեի հարսանեկան շքեղ արարողությանն ու հայտնի հյուրերին, ներկայացրել նախահարսանեկան ֆոտոշարքը, որի լուսանկարները փակցված էին հանդիսության սրահի տարբեր անկյուններում, 6 մետանոց հսկայական տորթը, ինչպես նաեւ դիտել ու գնահատել ենք նորապսակ զույգի հայկական եւ վրացական պարերը, որոնցով Սարգիսն ու Սալլին հիացրել են ներկաներին:


Իսկ այժմ համացանցում հայտնվել է նորապսակ զույգի հարսանեկան կարճ հոլովակ-անոնսը, որում կարծես ցուցադրվում է երիտասարդների սիրո պատմությունը:
Հոլովակում Սարգիսը տեսնում է իր ընտրյալին, որը հայտնվում է նրա գրկում: Բայց պարզվում է՝ սա երազ է, որի մի փոքրիկ մասնիկը հայտնվում է իրական կյանքում:
Հիշեցնենք, որ Սարգիս Կարապետյանի եւ Սալլի Կինցուրաշվիլիի հարսանեկան արարողությունը կայացել է հունիսի 4-ին մոսկովյան «Սաֆիսա» ռեստորանում: Ի դեպ, հենց այս նույն սրահում ամիսներ առաջ տեղի է ունեցել «Ռուսնավթ»-ի համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու հարսանիքը, որի ընթացքում ելույթ են ունեցել Սթինգը, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասը եւ Ալլա Պուգաչովան: