Լոնդոնում տեղի կունենա Chloé նորաձեւության տան 60-ամյակին նվիրված ցուցահանդեսը

18:03   25 փետրվարի, 2013

Լոնդոնյան Selfridges հանրախանութում մարտի 1-ից 30-ը տեղի կունենա Chloé նորաձեւության տան 60-ամյակին նվիրված ցուցահանդեսը։

Ըստ Buro 24/7-ի, խանութում կներկայացվեն տան պահոցից հնաոճ իրեր, ինչպես նաեւ բրենդի ամենահիշարժան ցուցադրությունների տեսագրությունները։ Նորաձեության տունը նաեւ ստեղծել է Edition Anniversaire կոչվող հիշատակի հավաքածուն՝ վերաթողարկելով Chloé-ի 16 առանցքային իրերը։ Դրանց մեջ են ասեղնագործած ջոթակով զգեստը, որը դիզայներ Կարլ Լագերֆելդը ստեղծել է Chloé-ի 1983 թվականի գարուն-ամառ սեզոնի հավաքածուի համար, ինչպես նաեւ Սթելա Մաքքարթնիի՝  2001 թվականի գարնանային հավաքածուի համար ստեղծած անանասի պատկերով մայկան։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Փարիզում տեղի ունեցավ Chloé. Attitudes ցուցահանդեսը։



© NEWS.am STYLE