Իրինա Հարությունյանը` «Ֆուլ Հաուս»-ի դերասան Գոռ Հակոբյանի հետ համագործակցության մասին

12:18   7 հունիսի, 2016

Երգչուհի Իրինա Հարությունյանը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր` «Ու թե մոտենայիր» երգը, որը նրա համար հեղինակել է «Ֆուլ Հաուս» սիթքոմի սիրված դերասան Գոռ Հակոբյանը: Այս մասին երգչուհին տեղեկացրեց NEWS.am STYLE-ին` բացահայտելով իր եւ Գոռի համագործակցության մանրամասները.

«Ես ու Գոռը` երկուսս էլ գյումրեցի ենք եւ երկար տարիներ է, ինչ ճանաչում ենք միմյանց, մտերիմ ընկերներ ենք: Ծանոթացել ենք հենց Գյումրիում: Մեր համագործակցության գաղափարն էլ ծնվեց շատ պատահական»,-ասում է Իրինան` հավելելով, որ երգը շատ է համապատասխանում իրեն.

«Այն պարային երգ է` ռեգետոն ոճի մեջ»:

Բոլոր նրանց, ում հետաքրքրում է, թե ինչպիսի է Գոռ Հակոբյանի հեղինակած երգը, տեղեկացնենք, որ այն լսելու հնարավորություն կունենաք մոտ 1-2 ամսից: Իրինայի խոսքով` երգը ունենալու է նաեւ տեսահոլովակ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE