10:20 7 հունիսի, 2016Հիշում եք, երբ Երեւանում 15 րոպեում հինգ հազար մարդ հավաքվեց լսելու Քանյե Ուեսթ համերգը Կարապի լճի մոտ: Դե, ինչպես է հնարավոր չհիշել դա՝ այն էլ ռեփերի հանրահայտ թռիչքը լճի մեջ:
Դե իսկ եթե համերգը ծրագրված է, այն էլ Նյու Յորքի նման քաղաքում ( որը գոնե «մի քիչ» մեծ է Երեւանում), պատկերացրեք, թե ինչ կկատարվի,եթե այն չեղարկվի:

Քանեյ Ուեսթը պետք է ելույթ ունենար Նյու Յորքում, բայց այն չեղակվել է եղանակային վատ պայմանների պատճառով: Իր մեղքը երկրպագունեի առաջ հարթելու համար 38-ամյա ռեփերը խոստացել է եւս մեկ անգամ ելույթ ունենալ:

Քանյե Ուեսթի չեղարկված համերգից հետո հայտարարվել է նրա անակնկալ ելույթի մասին:
Բայց երբ այն էլ չի կայացել, ռեփերի բարկացած ֆանատները Նյու Յորքի փողոցներ են դուրս եկել: Քանյեն ինքը փորձել է հանգստացնել իր երկրպագուներին՝ խոստանալով, որ անպայման ելույթ կունենա, բայց նրան չեն լսել:

Ի վերջո փողոցներում կուտակվել է մարդկանց հսկայական ամբոխ՝ իր հետեւից թողնելով ջարդված ավտոմեքենաներ ու ավերածություններ:
Աղբյուր՝ The Guardian