Մոսկվայում սթրիփթիզ պարողը ծեծել է «Ունիվեր» սերիալի աստղի 16-ամյա սիրեկանին

12:03   7 հունիսի, 2016

«Ունիվեր» սերիալի աստղ Նաստասյա Սամբուրսկայան հասցրել է հայտնի դառնալ իր սիրային ինտրիգներով : Բոլորովին վերջերս 29-ամյա դերասանուհին սիրային հարաբերություններ էր սկսել անչափահաս Նիկիտայի հետ (այն ժամանակ համացանցում հայտնվել էին նրանց համատեղ լուսանկարները ու ինտիմ նամակագրության հատվածները), իսկ հետո նոր սիրեկան էր գտել իր համար՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում Բելառուսի ներկայացուցիչ երգիչ Ivan-ը:

Եվ այսպես, դերասանուհու առաջին սիրեկանին դեռ ձմռանն էին ծեծել, սակայն քրեական գործն այդ փաստով միայն հիմա են հարուցել:

Ուշագրավ է, որ ոստիկանություն է դիմել ոչ թե Սամբուրսկայայի անչափահաս սիրեկանը, այլեւ նրա մայրը, որը «Դաշնային դատավոր» ծրագրի իրավաբանն ու դերասանուհի է:

Դեռահասը նկատողություն է արել տղամարդուն, որը նրա վրա ջրափոսից ջուր էր լցրել, ինչի համար հարված է ստացել ծնոտին: Ոստիկանությունը պարզել է 16-ամյա Նիկիտայի ծնոտը կոտրած տղամարդու ինքնությունը : Դեռահասին ծեծողը պարող Վլադիմիր Սաուտենկովն է եղել:

Նրանց վեճը սկսվել էր նրանից, որ սթրիփթիզ պարողը, իր «Մերսեդեսով» անցնելով Նիկիտայի կողքով, նրա վրա ջրափոսից ջուր էր լցրել: Բարկացած դեռահասը փորձել է նրան դիտողություն անել, բայց ի պատասխան հարված է ստացել դեմքին : Դրա հետեւանքով Նիկիտայի ծնոտը կոտրվել է :

Աղբյուր՝ Life.ru



© NEWS.am STYLE