Քիմ Քարդաշյանին, Քանյե Ուեսթին ու նրանց դուստր Նորթին տեսել են Բրոդվեյում

11:11   7 հունիսի, 2016

Քիմ Քարդաշյանին, Քանյե Ուեսթին ու նրանց դուստր Նորթին տեսել են Բրոդվեյում: Ընտանիքը այցելել էր «Առյուծ թագավոր» մյուզիքլը:

Պապարացիները բռնացրել են աստղային ընտանիքին միանգամից ներկայացումից հետո, երբ Քիմը Քանյեն ու Նորթը Cipriani ռեստորան էին գնում:

Մինչ այդ Քանյեն պետք է ելույթ ունենար Governors Ball երաժշտական փառատոնի շրջանակում, սակայն վերջին պահին քաղաքապետարանը չեղարկել էր 38-ամյա ռեփերի համերգը, հայտնելով, որ անում է դա անվտանգության նկատառումներով:

Համերգի չեղարկումը զանգվածային անկարգություններ էր առաջացրել Նյու Յորքի փողոցներում:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Splash, AKM-GSI, Xposure



© NEWS.am STYLE