Կարլ Լագերֆելդը Melissa-ի համար կոշիկ է ստեղծում

19:08   25 փետրվարի, 2013

Դիզայներ Կարլ Լագերֆելդի՝ բրազիլական Melissa բրենդի համար ստեղծած կոշիկի հավաքածուի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 26-ին Նյու Յորքում։ 

Ըստ Women’s Wear Daily-ի, բրազիլական բրենդի հետ դիզայների համագործակցությունը նախատեսված է չորս տարվա համար։ Արդեն հայտնի է, որ Melissa-ի արտադրած պլաստիկից պատրաստված կոշիկի առաջին հավաքածուն կլինի Բրազիլիայի ազգային դրոշի գույներով։ «Երկիրը ճանաչելու լավագույն միջոցն այդ երկրի մարդկանց հետ աշխատելն է»,- հայտարարել է Կարլ Լագերֆելդը։ 

իզայներական կոշիկի առաջին խումբը Բրազիլիա կներկրվի մարտին, Հարավային Ամերիկայի մնացած երկրներ՝ ապրիլին, իսկ աշխահով մեկ բրենդի մնացած խանութներ՝ հունիսին։



© NEWS.am STYLE