70-ամյա Հելեն Միրենը պաշտպանել է Քիմ Քարդաշյանին

12:40   7 հունիսի, 2016

Հանրահայտ դերասանուհի Հելեն Միրենը պաշտպանել է Քիմ Քարդաշյանին : 35-ամյա հայուհին հիացնում է հանրահայտ դերասանուհուն: The Guardian –ին տված հարցազրույցում դերասանուհին շնորհակալություն է հայտնել Քիմին, որ նա կոտրել է կարծրատիպերը:

«Քիմ Քարդաշյանն ու Ջենիֆեր Լոպեսը շատ բան են արել, որպեսզի հասարակական կարծիքը փոխվի ու կանացի ճոխ կազմվածքը նորաձեւ դառնա: Ես անկեղծ ուրախ եմ այդ փաստի առթիվ : Հրաշալի է, որ այսօր թույլատրվում է հետույք ունենալ: Իմ կարիերայի սկզբին Հոլիվուդում ամոթալի էր համարվում նույնիսկ ներքնազգեստի ծայրը ցուցադրելը: Ես սիրում եմ համարձակ ու անկաշկանդ կանանց ու ուրախ եմ, որ նրանք հիմա կան: Քիմը ստիպել է բոլորին ընդունել, որ կինը կարող է ճոխ կազմվածք ունենալ ու միաժամանակ սեքսուալ լինել»,- նկատել է դերասանուհին:



© NEWS.am STYLE