13:10 7 հունիսի, 2016Էմիլի Քլարկի երկրպագուները ուրախ կլինեն տեսնել «Գահերի խաղը» սերիալի հերոսուհու մասնակցությամբ ֆոտոշարքը: Այս անգամ Դեյեներիս Թարգարիենի դերակատարը՝ նույն ինքը «Վիշապների մայրը», նրբագեղ հանդերձանքով լուսանկարվել է Violet Grey ամսագրի համար:

29-ամյա դերասանուհին պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում այդքան լավ կատարել իր դերը:

«Կարեւոր է հասկանալ, թե ինչպես է քայլում ձեր կերպարը : Ես գիտեմ, թե ինչ կոշիկ է նա հագնում՝ բոլորը տարբեր ձեւերով են քայլում բարձրակրունկ կոշիկներով ու քրոկսերով»:

Աստղը նաեւ մի քիչ պատմել է այն մասին, թե ինչն է ամենաշատը գնահատում իր արտաքինի մեջ:
«Ես հպարտ եմ, որ երբեք բրեկետներ չեմ կրել: Իմ վերեւի ատամնաշարն ի ծնե ուղիղ է եղել»: