Փողոցային հանրահայտ նկարիչ Բենքսին դպրոցի պատին գրաֆիթի է նկարել

13:46   7 հունիսի, 2016

Արվեստի նկատմամբ սերը  Բենքսիի մոտ չի մարում, հակառակը՝ նկարչի յուրաքանչյուր նոր գլուխգործոցից հետո այն ավելի է ուժգնանում:

Փողոցային նկարիչը ծնունդով Բրիսթոլից է, ու այս անգամ նրա ստեղծագործությունը հայտնվել է դպրոցի պատին: Բացի դա` Բենքսին նաեւ երեխաների համար մի փոքրիկ գրություն է թողել՝ նրանց կոչ անելով նկարի կողքին ավելացնել այն ամենն, ինչ ուզում են, գրում է Daily Mail–ը:

Պատին պատկերված է աղջիկ, որը այրվող անվադող է գլորում:

Թերթը գրում է, որ նկարիչը պատահաբար չէ այս վայրն ընտրել իր նոր ստեղծագործության համար: Այսպիսով Բենքսին շնորհակալություն է հայտնել դպրոցի աշակերպտներին, որոնք նրա պատվին են անվանել շենքերից մեկը:

«Շնորհակալություն, որ շենքն իմ անունով եք կոչել: Խնդրեմ, ահա ձեզ իմ նկարը: Եթե այն ձեզ դուր չգա, կարող եք հանգիստ որեւէ բան հավելել, ես վստահ եմ, որ ուսուցիչը չի առարկի: Հիշեք` ներողություն ստանալը միշտ ավելի հեշտ է, քան թույլատվություն ստանալը: Սիրով՝ Բենքսի»,- ասվում է հաղորդագրության մեջ:



© NEWS.am STYLE