14:55 7 հունիսի, 2016Ինչպես գիտեք, վարչապետ Մեդվեդեւը վերջերս Ղրիմ կատարած իր այցի ժամանակ հերթական անգամ հանճարեղ միտք էր արտահայտել:
Թերակղզու բնակիչները բողոքել էին Մեդվեդեւին, որ գները շատ են բարձրացել, իսկ կենսաթոշակները՝ հակառակը՝ նվազել: Այդ դժգոհությանն ի պատասխան Մեդվեդեւն ասել էր «փող չկա, բայց դուք այստեղ դիմացեք»:
Սեմյոնը Ժողովրդին հասցեագրված յուրատեսակ ուղերձ է ձայնագրել, որը միանգամից հրապարակել է You Tube-ի իր ալիքում:
Սլեպակովի հիթի հիմքում Մեդվեդեւի խոսքն է` «Պարզաապես փող չկա ...Դուք այստեղ դիմացեք, ձեզ լավ ու բարի տրամադրություն ու առողջություն եմ մաղթում»:
Ի դեպ, տեսահոլովակը, որը երկու րոպեից քիչ երկար է տեւում, մեկ օրում հասցրել է մեկուկես միլիոն մարդ դիտել: