Էմբեր Հերդը կալանավորված է եղել սիրուհուն ծեծելու մեղադրանքով

16:24   7 հունիսի, 2016

Ջոնի Դեպպի ու Էմբերի Հերդի պատմություններից խելագարվել կարելի է: Ըստ երեւույթին մինչեւ այս զույգը ձեւակերպի իր ամուսնալուծությունը, մենք շատ նոր ու տհաճ բաներ կիմանանք:

TMZ-ը գրում է , որ Հերդը պատասխանատվության է ենթարկվել իր նախկին ընկերուհուն՝ Տասե Վաան Ռիին 2009-ին ծեծելու համար:

Կալանքի մասին փաստաթղթերի համաձայն՝ Էմբերն ու Տասյա վան Ռին 2009-ի սեպտեմբերի 14-ին վիճել էին Սիեթլի օդանավակայանում: Այդ ժամանակ Էմբերն ուժեղ հարվածել էր Տասյայի ուսին, ինչի համար էլ հենց ձերբակալվել էր:

Հաջորդ օրը դերասանուհին դատարանի առաջ էր կանգնել ընտանեկան բռնության մեջ մեղադրանքով: Այն ժամանակ Էմբերին հաջողվել էր խուսափել պատասխանատվությունից, բայց դատավորը նրան ասել էր, որ երկու տարվա ընթացքում կարող է վերանայել իր որոշումը:

Էմբեր Հերդի ներկայացուցիչներն ու դատապաշտպանները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել մամուլում հայտնված այս հաղորդագրությունները



© NEWS.am STYLE