Ռոյ Լիխտենշտեյնի հետադարձ ցուցադրությունը Tate Modern-ում

19:58   25 փետրվարի, 2013

Լոնդոնյան Tate Modern պատկերասրահը վերջին 20 տարում առաջին անգամ կներկայացնի փոփ արտ նկարիչ Ռոյ Լիխտենշտեյնի ստեղծագործությունների հետադարձ ցուցադրությունը։

Ըստ Tate.org.uk-ի, մինչ այդ նկարչի աշխատանքները ցուցադրվել են Վաշինգթոնի (ԱՄՆ) ազգային պատկերասրահում։ Մեծ Բրիտանիա են բերվել նրա էլ ավելի շատ աշխատանքներ. Ռոյ Լիխտենշտեյնը պատկերասրահի 13 դահլիճում ներկայացված է մասնավոր հավաքածուների ու ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլ երկրների թանգարանների 125 աշխատանքով։

Ցուցահանդեսին կներկայացվեն աշխատանքներ սկսած նրա վաղ ստեղծագործական շրջանից (Brushstrokes շարքը եւ Look Mickey կոչվող նկարները Միկի Մաուսով 1961 թվաըանի), երբ Ռոյը հրապուրվեց փոփ արտով, մինչեւ «չինական բնանկարների» ուշ շրջանը։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ մայիսի 27-ը։




© NEWS.am STYLE