Շերը մահանում է ու իր կարողությունը ազգականներին է բաժանում

16:59   7 հունիսի, 2016

Մենք առանձնապես հակված չենք վստահելու Radar–ին, բայցեւայնպես այս նորությունը չէինք կարող չհրապարակել:

Հայկական արմատներով ամերիկացի հանրահայտ փոփ երգչուհի, երգահան ու դերասանուհի Շերը մայիսի 20-ին իր 70-ամյակն էր տոնում:
Կայքը վստահեցնում է, որ Շերը համոզված է, որ իրեն հաշված օրերի կյանք է մնացել: Աստղն ուզում է, որ իր մահվանից հետո իր բոլոր խնայողությունները մնան իր ազգականներին, դրա համար էլ իր ամբողջ կարողությունը, որը 305 մլն դոլար է գնահատվում, նա կտակում է հարազատներին ու մտերիմներին:

Աղբյուրների խոսքով, Շերը փող է թողել, որպեսզի իր երկու մեծահասակ երեխաները՝ Չեզա Բոնոն ու Էլայջի Բլու Օլմենը տներ գնեն: Դերասանուհին նաեւ իր խնայողությունների մի մասը իր քրոջն է տվել: Աստղը նրա համար հսկայական առանձնատուն է գնել Բեվերլի Հիլզում: Իսկ իր հիվանդ 89-ամյա մորը Շերը բերել է իր տուն:

«Շերը գիտի, որ իրեն քիչ ժամանակ է մնացել: Նա ուզում է մոռանալ բոլոր վեճերն ու տարաձայնությունները» - պատմել է մոտ կանգնած աղբյուրը:

Բանն այն է, որ Շերը դեռ տառապում է այն վիրուսի հետեւանքներից,ո րով վարակվել էր 2014-ի ամռանը՝ ծանր ինֆեկցիան բարդացումների պատճառ էր դարձել, որոնք ազդել են երիկամների աշխատանքի վրա: Բժիշկները դերասանուհուն խորհուրդ են տվել ընդմիջել կարիերան ու ավելի շատ ուշադրություն դարձնել սեփական առողջությանը, ինչի հետեւանքով երգչուհին նույնիսկ ստիպված եղավ չեղարկել իր Dressed to Kill հյուրախաղերի երկրորդ մասը:



© NEWS.am STYLE