13:07 8 հունիսի, 2016Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի շնորհիվ Comedy Club –ի մասնակից Սեմյոն Սլեպակովը ռեկորդակիր կդառնա Youtube –ում: Երկու օրում նրա երգը ավելի քան 4 նլն մարդ է դիտել ու լսել: Ինչպես գիտեք` վարչապետ Մեդվեդեւը վերջերս Ղրիմ կատարած իր այցի ժամանակ հերթական անգամ հանճարեղ միտք էր արտահայտել: Թերակղզու բնակիչները բողոքել էին Մեդվեդեւին, որ գները շատ են բարձրացել, իսկ կենսաթոշակները՝ հակառակը՝ նվազել: Այդ դժգոհությանն ի պատասխան Մեդվեդեւն ասել էր «փող չկա, բայց դուք այստեղ դիմացեք»: Սեմյոնը Ժողովրդին հասցեագրված յուրատեսակ ուղերձ է ձայնագրել, որը միանգամից հրապարակել է You Tube-ի իր ալիքում:
Սլեպակովի հիթի հիմքում Մեդվեդեւի խոսքն է` «Պարզաապես փող չկա ...Դուք այստեղ դիմացեք, ձեզ լավ ու բարի տրամադրություն ու առողջություն եմ մաղթում»: