Mersedes-Benz Fashion Week Russia-ում ցուցադրվեց Դավիդ Գեւորգովի հավաքածուն

12:57   20 հոկտեմբերի, 2012

Mersedes-Benz Fashion Week Russia շրջանակում անցկացվեց դիզայներ Դավիթ Գեւորգովի ROAD ցուցադրությունը:

Road 2013թ-ի գարուն-ամառ հավաքաքածուում սեւ ու սպիտակ երանգները հիմնականում բացակայում են: Գերակշռում էին խայտաբղետ գույները, յուրաքանչյուր մոդել աչքի է ընկնում իր ինքնատիպությամբ: Սա հազվադեպ դեպքերից է, երբ մոդելների սառը հայացքը  դեր չի խաղում հագուստի տեսքի ընկալմանը: Մոդելների դեմքերը փակ էին…

Հիշեցնենք, որ Գեւորգովը կազմակերպչական ֆայլուն ունակություններ ունի: Նրա կողմից ստեղծված ROAD ապրանքանիշի հագուստը Փարիզի նորաձեւության շաբաթի ժամանակ զբաղեցրեց իր պատվավոր տեղը նորոձեւության Օլիմպոսում: Եւ նույնիսկ համաշխարհային ճանաչում ունեցող Լենի Կրավիցը հենց առաջին ցուցադրությունից հետո դարձավ բրենդի գլխավոր երկրպագուն:

Հիշեցնենք, որ Mersedes-Benz Fashion Week Russia անցկացվում է Մոսկվայում հոկտեմբեիրի 18-20-ը: Նորաձեւթյան շաբաթի շրջանակներում կցուցադրվեն դիզայներների հավաքածուներ ավելի քան 50 երկրներից` Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից:

 



© NEWS.am STYLE