Ադամանդե կեղեւով մրգերը

20:16   25 փետրվարի, 2013

Արգենտինացի նկարչուհի Լուչիանա Ռոնդոլինի ստեղծել է արտաքինից ադամանով պատված հոտած մրգերի հավաքածու։

Ըստ Design Boom, -ի, ֆուդ արտ նկարչուհին իր աշխատանքների նոր շարքը հանրահայտ ոսկերչական տան նմանությամբ անվանել է Tiffany։ Ռոնդոլինին փտած նարինջների, խնձորների, տանձերի ու բանանների կեղեւը զարդարել է ադամանդով։ Իր հավաքածուն նկարչուհին մատուցում է որպես արատների խորհդանիշ, որոնցով լի է արտաքինից կատարյալ թվացող հասարակությունը։ Ռոնդոլինի զուգահեռներ է անցկացրել ադամանդապատ կեղեւով փտող մրգերի ու սոցիալական հիվանդությունների միջեւ, որ առաջանում են գեղեցկությունը, գեղագիտությունն ու դիմազուրկ արհեստականությունը կուռք դարձնելու հետեւանքով։




© NEWS.am STYLE