Կրքոտ Քայլի Ջենները գոթիկական ֆոտոշարքում

10:14   8 հունիսի, 2016

Բոլորովին վերջերս Ռիհաննան իր ընկերուհու միկրոբլոգի համար ֆոտոշարք էր կազմակերպել, իսկ հիմա Քիմ Քարդաշյանի քույր Քայլի Ջեններն էլ է որոշել իր Instagram բաժանորդներին ուրախացնել նոր ֆոտոշարքով:

18-ամյա աստղը մի շարք լուսանկարներ է հրապարակել, որոնց թեման սեփական ապրանքատեսակի շրթներկի գովազդն է:

Ֆոտոշարքի համար Քայլին ընտրել է գոթիկայի ոճը, որով նա ի դեպ շատ ներդաշնակ է:

Ի դեպ, Քայլին ըստ երեւույթին այլեւս չի մտահոգվում իր նախկին բոյֆրենդ ռեփեր Թայգայի հետ իր սեքս տեսագրության հնարավոր հրապարակման կապակցությամվբ: Գուցե Քարդաշյանների գերդաստանին հաջողվել է պայմանավորվել երաժշտի հետ, որ նա համացանցում չհրապարակի այդ ինտիմ տեսագրությունները:

Ինչ վերաբերում է հենց ռեփերին, ապա վերջինը հերքել է բրիտանական մոդել Դեմի Ռոուզի հետ իր սիրային կապի մասին լուրերը, չնայած նրա հետ ժամանակ էր անցկացնում Կաննում: Իսկ մի քանի օր առաջ երաժիշտին տեսել են նոր ընկերուհու հետ, Քայլին էլ իր հերթին սկսել է հանդիպել կանադացի ռեփեր PartyNexDoor-ի հետ:

Աղբյուրը` Daily Mail



© NEWS.am STYLE