Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսնուն «Առաջին ալիքն» աշխատանքից հեռացրել է

15:34   8 հունիսի, 2016

Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւին հեռացրել են «Առաջին ալիքից». այս մասին գրում է «Дни»-ին՝ վկայակոչելով «Կոմսոմոլսկայա պրավդան»: «Достояние Республики» երաժշտական շոուն փակվել է, իսկ նախկին հաղորդավարին էլ ոչ մի նոր նախագիծ չեն առաջարկել: Հանգուցյալ երգչուհու քաղաքացիական ամուսնու անցաթուղթը «Օստանկինոյում» անվավեր են ճանաչել ու այլեւս չեն վճարելու նրա ծառայողական բնակարանի համար:

Հայտնում են, որ Շեպելեւը Կիեւ էր մեկնելու «Սուպերինտուիցիա» շոուի նկարահանումներին մասնակցելու համար: Այնտեղ նա հանդիսատեսից պահանջում էր չլուսանկարել իրեն ու խնդրել էր ուժեղացնել անվտանգության միջոցառումները նկարահանման հրապարակում: Սակայն լուրերն այն մասին, որ Դմիտրին դառնալու է ժամանցային հաղորդման հաղորդավարներից մեկը, չհաստատվեցին՝ նա այնտեղ ընդամենը հյուրի կարգավիճակում էր:



© NEWS.am STYLE