Մարդու կյանքի յոթամյա փուլեր - 2

23:01   17 հունիսի, 2016

Երեկ մենք գրել էինք մարդու կյանքում յոթամյա շրջափուլի մասին: Այժմ յուրաքանչյուր շրջափուլը դիտարկենք մեր արեւային համակարգի մոլորակների ազդեցության լույսի ներքո: 

Շրջափուլի առաջին տարին ընթանում է Մարսի ազդեցության տակ 

Մարսը ֆիզիկական դիմացկունություն է բերում, ուժ` ֆիզիկական զարգացման համար: Մարսը նաեւ ամրապնդում է առողջությունը, շանս է տալիս բուժելու հիվանդությունները: Բայց ամեն կերպ նպաստելով ֆիզիկականին, Մարսը կարող է բթացնել մտավորը: Այդ տարում կարող է մեծանալ ագրեսիվությունը, մարտիկի որակները, ինչը կհանգեցնի չմտածված արարքների, փոխզիջումների գնալու անհնարինության: 

Յոթամյա շրջափուլի երկրորդ տարի ընթանում է Սատուրնի ազդեցության տակ 

Մարդն ասես սառում է, պակաս ագրեսիվ է դառնում: Գալիս է փորձի կուտակման ժամանակը, բայց դա անցավ չի անցնում, որովհետեւ փորձը մենք ամեն դեպքում ձեռք ենք բերում մեր սխալների հաշվին: Այդ սխալներն այնքան սարսափելի չեն եւ չեն հանգեցնում   արտակարգ իրավիճակի, որովհետեւ Սատուրնը ոչ միայն փորձ ձեռք բերելու հնարավորություն է տալիս, այլեւ ուժ է տալիս վերլուծության եւ իմաստավորման համար: 

Շրջափուլի երրորդ տարին անցնում է Մերկուրիի ազդեցության տակ 

Այդ տարում գլխավոր տեղը զբաղեցնում է ինտելեկտը: Անցյալ տարիների փորձն ունենալով` մարդը հաջողությամբ սովորում է օգտագործել այն: Ուսումնառությունն ընթանում է արդյունավետ եւ ակտիվ` հնարավորություն տալով ոչ միայն մտավոր առումով զարգանալ, այլեւ մեծացնել նախաձեռնողականությունը, շփման հմտությունները: Բայց ցավոք, պատահում է, որ մարդկանց հետ շփումը շահադիտական բնույթ է կրում, դրանով վնաս հասցնելով ընկերական եւ ընտանեկան հարաբերություններին: 

Շրջափուլի չորրորդ տարին անցնում է Արեւի ազդեցության տակ 

Դա վերաիմաստավորման, անհատի ձեւավորման ժամանակ է, որը մարդու հետ կմնա մինչեւ յոթնամյակի ավարտը: Փոփոխություններ են տեղի ունենում գործերի, մարդկանց հանդեպ վերաբերմունքում, սկսում են հասկանալ, թե որոնք են անցյալում թույլ տրված սխալները: Մարդը սկսում է գիտակցել, թե ինչն է իր համար իրոք արժեքավոր, ինչ մարդիկ են կարեւոր իր շրջապատում: Աշխարհում սեփական տեղը գիտակցելու փորձեր են տեղի ունենում: 

Շրջափուլի հինգերորդ տարին ընթանում է Յուպիտերի ազդեցության տակ 

Դա այն ժամանակաշրջանն է, երբ մարդը հոգեբանորեն աճում է, ավելի շուտ, ոչ թե աճում է, այլ հասունանում: Ֆիզիկական ակտիվության պահանջը նվազում է, բայց մտավորը մնում է բարձրության վրա: Յուպիտերի նշանի տակ տարվա վտանգներից  պետք է նշել այն փաստը, որ մարդը ենթակա է փիլիսոփայական բնույթի սխալների, ի վիճակի է անսպասելի, բայց երբեմն կեղծ եզրահանգումներ անել: 

Վեցերորդ տարին ընթանում է Լուսնի ազդեցության տակ 

Անցյալ տարիների ինտելեկտուալ փորձի որոշակի ծանրությունը մարդուն մղում է տրվել կյանքի զգայական ընկալմանը: Մարդը հարցերին պատասխանում է ոչ այնքան եւ ոչ միայն ինտելեկտի օգնությամբ, այլեւ գնալով ավելի հաճախ` ինտուիցիայի, զգում է նախկինում անհայտ էքստրասենսային հիմքի ծնունդը: 

Յոթերորդ տարին ընթանում է Վեներայի ազդեցության տակ 

Հուզական ֆոնի ուժգնացումը հանգեցնում է ստեղծագործական ներուժի ուժգնացման: Դա բարենպաստ ժամանակ է արվեստի աշխարհում ինքնաիրացման, ինչպես նաեւ երկրորդ կեսի փնտրտուքի համար:  Բայց հուզականության ուժգնացումը կարող է նաեւ ինքն իր նկատմամբ եւ հարաբերություններում հիասթափության հանգեցնել:     

Աղբյուրը՝  elena-yasevich.com



© NEWS.am STYLE