Ռիհաննային դատի են տվել Նիգերիայում չկայացած համերգի համար

10:12   9 հունիսի, 2016

Ռիհաննան երեկ բոլորին ապշեցրեց իր կրքոտ ֆոտոշարքով: Բայց դրանից հետո 28-ամյա երգչուհին հայտնվեց ինչ- որ տարօրինակ պատմության մեջ, որը երեկ մենք որքան փորձեցինք հասկանալ TMZ կայքի տեղեկություններով, ոչինչ չստացվեց, սակայն ավելի ուշ պարզվեց հետեւյալը՝ Ռիհաննային դատի են տվել:

2013-ին երգչուհին պետք է համերգ տար Նիգերիայում Megalectrics ընկերության մասնավոր միջոցառման ժամանակ: Իր 65 րոպեանոց ելույթի դիմաց երգչուհին կարող էր ստանալ 425 հազար դոլար: Կողմերը ստորագրել էին պայմանագիր, ըստ որի հոնորարը պետք է երեք մասով վճարվեր:

Երգչուհուն վճարել են առաջին մասը՝ 160 հազար դոլար, բայց դրանից հետո երգչուհին խնդրել է հետաձգել համերգը:

Megalectrics-ի ներկայացուցիչը՝ Քրիս Ուբոշին համաձայն էր, որ համերգը մեկ այլ օրը տեղափոխվի, սակայն Ռիհաննան առհասարակ հրաժարվել է ելույթ ունենալուց ու փողն էլ չի վերադարձրել:

Հիմա Ուբոշին դատարանի օգնությամբ պահանջում է իրեն վերադարձնել իր 160 հազար դոլարը: Ռիհաննայի ներկայացուցիչն էլ իր հերթին հայտնել է, որ երգչուհին ոչ մի կապ չունի դրա հետ՝ վստահեցնելով, որ այդ գումարը փոխանցվել է ինչ-որ խաբեբայի հաշվին, որը Ռիհաննայի անունից պայմանավորվել էր համերգի մասին:

Նշենք, որ մինչ այդ Ռիհաննան մեզ ուրախացրել էր Նյու Յորքում իր արտառոց կերպարներով: Նաոմի Քեմփբելի հետ ընթրիքի ժամանակ  երգչուհուն մեկ հասարակ խալաթով էին տեսնում, մեկ էթնո ոճիհագուստով:



© NEWS.am STYLE