Որոշ ժամանակ դադար եմ վերցնելու եւ դա անելու եմ մեծագույն հաճույքով. Արեւիկ Ուդումյան

11:15   9 հունիսի, 2016

Կնոջ հավերժական հանելուկի էությունը տարբեր ժամանակներում փորձել են բացահայտել ժամանակի փիլիսոփաներն ու գրողները: Կանանց մասին խոսել են շատերը՝ գրելով բանաստեղծություններ, երգեր, նկարելով ֆիլմեր: Մասնավորապես, հայ կինը յուրովի է իր կերպարում՝ նա ուժեղ է, բայց միաժամանակ փխրուն: NEWS.am STYLE-ը հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանի հետ խոսել է մերօրյա հայ կնոջ մասին՝ իր իսկ օրինակով:

Արեւիկ, հայ կնոջ կերպարը՝ըստ քեզ

Հայ կինը կարծում եմ այսօր էլ մնում է հավատարիմ ավանդական իր ակունքներին՝ անձնուրաց մայր, նվիրված կին, ուշադիր տան տիրուհի: Եվ ուրախալի է, որ այս հատկանիշների հետ միաժամանակ այսօր հայ կնոջը տեսնում ենք նաեւ նախաձեռնող, գործունյան եւ ինքնավստահ կերպարում: Եվ ամենակարեւորը՝ հայ կինը միշտ ուժեղ է:  Մեր պատմությունն էլ բազմիցս ապացուցել է, որ օրհասական պահերին նա միշտ թիկունք է եղել է իր ազգին ու ընտանիքին:

Ինչպիսի՞ կանայք են դուր գալիս տղամարդկանց:

Այս հարցը պետք է տալ տղաարդկանց Smile:  Երեւի թե ժամանակի հետ փոխվել են  նաեւ ժամանակակից տղամարդու պահանջները: Կարծում եմ՝ այսօր հայ տղամարդն իր կողքին ցանկանում է տեսնել խելացի, գեղեցիկ, ինչու ոչ նաեւ ուժեց կնոջ:

Մերօրյա հայ կնոջ խնդիրները

Ցավալի է, որ 21-րդ դարում ողջ աշխարհում դեռ կա բռնություն կանանց նկատմամբ:

Պատկերացնո՞ւմ ես քո երեխայի ապագան:

Երբ իմացա, որ մայրանալու եմ, առաջինը պատասխանատվության զգացողություն եմ ունեցել: Մեծ պատասխանատվություն է, երբ դու ստեղծում ես մարդ՝ այս աշխարհում եւ աշխարհի համար, որը պետք է փորձի լինել բարի եւ օգտակար: Աշխարհ, որը կայուն չէ, հաճախ անարդար է ու վտանգանոր: Երբեք չեմ էլ փորձել պատկերացրել երեխայիս ապագան:  Միակ ցանկությունս է, որ կարողանանք լավ դաստիարակել եւ ճիշտ ուղու վրա դնել նրան:

Կարիերա, թե՞ ընտանիք…

Իմ կարծիքով 100 %-անոց կարիերիստ կանայք  կյանքում հաճախ բաց են թողնում գունավոր պահերն ու գեղեցիկը տեսնելու հնարավորությունը: Ես իմ տեսակով ամբողջությամբ կարիերիստ չեմ, մի գուցե աշխատասեր եմ ու ձգտող:

Երեխայի ծնվելուց հետո շարունակելո՞ւ ես աշխատել:

Որոշ ժամանակ դադար եմ վերցնելու, եւ դա անելու եմ մեծագույն հաճույքով Smile:

Մելինե Տոնոյան
Լուսանկարները՝ Տուշո Բարսեղյանի
Դիմահարդարումը եւ վարսահարդարումը՝ Տ
ելիկ Նավասարդյանի եւ Նանա Ղազարյանի (Aga Image Studio)



© NEWS.am STYLE