Հերթական յուրօրինակ արարքը. Քլոե Քարդաշյանը սկսել է պաղպաղակ վաճառել

11:36   9 հունիսի, 2016

Քլոե Քարդաշյանը դարձել է պաղպաղակ վաճառող: Հունիսի 27-ին Քլոեի ծննդյան օրն է (բոլորովին չես ասի, որ նա կենդանակերպով Խեցգետին է), ու հեռուստաաաստղը որոշել է ինքն իրեն ու ուրիշներին անակնկալ մատուցել` դառնալով պաղպաղակ վաճառող:

31-ամյա հեռուստաաստղը մեկ ժամ շարունակ անվճար պաղպաղակ էր բաժանում Լոս Անջելեսում: Անվճար՝ քանի որ դրանով նա ինքն իրեն ծննդյան նվեր էր անում (այնուամենայնիվ այդ Քարդաշյանները շատ տարօրինակ մարդիկ են):

Այն մասին, որ նա նման ակցիա է կազմակերպում, Քլոեն հայտնել է իր Twitter-ում, նշելով պաղպաղակի վաճառքի վայրը, ինչը մեծ աժիոտաժ է առաջացրել, քանի որ մեկ ժամվա ընթացքում Քլոեն հաճախորդների պակաս չուներ:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI, Xposure



© NEWS.am STYLE