Ռուս օլիգարխների դստրերը. ովքե՞ր են նրանք

13:22   9 հունիսի, 2016

Վերջերս ռուս օլիգարխների զավակների ճոխ հարսանիքները հայտնվել են ոչ միայն հետխորհրդային, այլեւ համաշխահային մամուլի ուշադրության կենտրոնում:

Մինչ բնակչությունը հազիվ է ծայրը ծայրին հասցնում, որ քաղցած չմնա, նրանք իրենց զավակների հարսանիքների վրա միլիոնավոր դոլարներ են ծախսում:

allaboutourladies.ru կայքում մենք մի հոդված գտանք ռուս միլիարդատերերի դստրերի մասին ու որոշեցինք ձեզ ներկայացնել դրանցից մի քանիսին (մի օր մենք մեր հայաստանցի կադրերին էլ կանդրադառնանք՝ թող չանհանգստանան):

Քրիստինա Օզիմկովա, 20 տարեկան

Խոշոր ներդրող ու շինարար Ռոման Օզիմկովի դուստրը Մոսկվայի պետական համալսարանի ուսանողուհի ու հսկայական քանակության բրենդային իրերի ու զարդերի սիրահար է:

Հատկապես շատ է սիրում լուսանկարվել իր շքեղ մեքենաների ֆոնին ( օրինակ Porsche-ի, Mercedes-ի և Range Rover-ի) ՝ չնայած ընդհանուր առմամբ, ի տարբերություն մյուս «ոսկե աղջիկների», այդքան էլ ցուցամոլ չէ:

Մարիա Չիգիրինսկայա 19 տարեկան

Շինարարական մագնատ Շալվա Չիգիրինսկու զարմուհին է. նրա ներդրող եղբոր՝ Ալեքսանդրի դստեր մեծ հրեական հարսանիքը անցած տարի Մերձմոսկվայում էր հավաքել գրեթե բոլոր միլիարդատերերին ու ռուսական շոու բիզնեսի առաջնակարգ աստղերին:

Հյուրերից մեկն էլ Ռոման Աբրամովիչն էր:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանողուհի է, Լազուրե ափի ու այլ հանգստավայրերի հաճախակի հյուր: Բայց նրա սիրելի զբաղմունքը իր Ինսթագրամում համաշխարհային հայտնի դեմքերի հետ լուսանկարներ հրապարակելն է:

Լուսանկարում Մաշան է ու նրա ամուսինը՝ Սեմյոն Կրուտիրը՝ Ռոբերտ դե Նիրոյի հետ:

Մենտե Կառլոյում՝ երգիչ Սիլի հետ

Դիանա Չերվիչենկո, 17 տարեկան

Հայրը՝ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Անդրեյ Չերվիչենկոն է, որը հիմա շինարարական բիզնեսով է զբաղվում և 19-րդ դարի ռուս գեղանկարիչների (մանավանդ Այվազովսկու) մեծ հավաքածու ունի:

Դուստրը սովորում է արվեստագիտության ֆակուլտետում: Դիանային ճանաչողները զարմացած են , թե ինչպես է նրան հաջողվել գիրամարմին դեռահասից վերածվել գերսլացիկ գեղեցկուհու:

Արդեն մեկուկես տարի է հանդիպում է երգչուհի Ժասմինի որդու՝ Միխայիլ Սեմենդուեւի հետ:

Անաստասիա Կուդրյաշկինա՝ 19 տարեկան

Հայրը ՈՒԳՄԿ հոլդինգի առեւտրային տնօրեն Իգոր Կուդրյաշկինն է, որը կես միլիարդ դոլար կարողություն ունի: Անաստասիան Մոսկվայի պետական համալսարանի լրագրության բաժնի ուսանողուհի է, նաեւ սիրում է երգել ու տեսահոլովակներ է թողարկում Նաստյա Կուդրի կեղծանունով:

Մասնավոր օդանավով վերադառնում է ուկրաինական Բորիսպոլից, որտեղ նրա հերթական տեսահոլովակն էր նկարահանվել:

Բայց նա հայտնի է դարձել ոչ թե իր վոկալ փորձերով, այլ 18-ամյակի փառահեղ հավաքույթով, որի համար ասում են իբրև 9 մլն ռուբլի է ծախսվել:

Մայիսյան արձակուրդները ֆրանսիական Լազուրե ափին:



© NEWS.am STYLE