Աստղային make up. Լիլիթ Հովհաննիսյանի ամենահետաքրքիր կերպարները (ֆոտո)

15:05   9 հունիսի, 2016

Դիմահարդարումը ստեղծված է կնոջ արտաքին գեղեցկությունն էլ ավելի ընդգծելու եւ գլխավոր առավելությունները շեշտադրելու համար: Ճիշտ եւ տեղին արված make up-ը ցանկացած կնոջ հաղորդում է հմայք, գրավչություն եւ խնամված տեսք:

Հայտնի մարդիկ առավել զգույշ եւ նրբանկատ պետք է լինեն իրենց դիմահարդարման եւ, առհասարակ, արտաքին տեսքի խնամքի հարցում. Չէ՞ որ նրանք, գրեթե, միշտ հանրության ուշադրության կենտրոնում են լինում:

NEWS.am STYLE-ը շարունակում է ձեզ ներկայացնել հայտնի մարդկանց աստղային ոճերը` այս խորագրում անդրադառնալով նրանց դիմահարդարման օրինակներին: Երեկ արդեն ձեր ուշադրությանն ենք ներկայացրել մեր նոր խորագրի առաջին հերոսուհուն` Սոֆի Մխեյանին: Այսօրվա մեր հերոսուհին ոչ պակաս սիրած եւ ճանաչված Լիլիթ Հովհաննիսյանն է:

Լիլիթի դիմահարդարման օրինակները կարելի է անվերջ թվարկել: Նա մեր շոու-բիզնեսի ամենակերպարային երգչուհիներից է, որը, կարելի է ասել, իր դեմքին արդեն հասցրել է փորձել դիմահարդարման բոլոր հնարքները:

Հաճախ տեսահոլովակներում Լիլիթը կրում է առատ եւ գունեղ դիմահարդարում, ինչը ոչ միանշանակ է ընդունվում նրա երկրպագուների կողմից. Ոմանց դա դուր է գալիս, ոմանք էլ դժգոհում են` նշելով, որ ցանկանում եմ ավելի շատ տեսնել Լիլիթի բնական հմայքը:

Երգչուհին հաճախ է կրում կապույտ լինզաներ եւ երկար թարթիչներ:

Սակայն, եթե ուսումնասիրենք Լիլիթի առօրյա կերպարները, կտեսնենք, որ բեմից դուրս նա հաճախ, գրեթե, չի շպարվում:

Լիլիթի no make up լուսանկարներն, ի դեպ, միշտ արժանանում են երկրպագուների դրական արձագանքին: Նրան նույնիսկ նմանեցնում են հոլիվուդյան գեղեցկուհի Ջեսիկա Ալբային:

Լիլիթ Հովհաննիսյանի դիմահարդարման օրինակներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Լիլիթ Հովհաննիսյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE