Էդ Շիրանից 20 մլն դոլար են պահանջում գրագողության համար

14:02   9 հունիսի, 2016

Էդ Շիրանից 20 մլն դոլար են պահանջում գրագողության համար:

Հանրահայտ բրիտանացի երգչին մեղադրում են գրագողության մեջ ՝ վստահեցնելով, որ նրա Photograph (2014) երգը պատճենված է բրիտանական X Factor-ի (2010) հաղթող Մաթ Քերդլի Amazing երգից, որը նրա համար գրել էին Մարտին Հարինգթոնն ու Թոմաս Լեոնարդը:

Լեոնարդն ու Հարինգթոնը նշում են, որ ստիպված են եղել դիմել դատարան, քանի որ այդ հարցը անձնական բանակցություններով հարթելու բոլոր նախորդ փորձերն ապարդյուն են անցել:

Ի դեպ, հայցվորների շահերը ներկայացնում է իրավաբան Ռիչարդ Բուշը, որը մինչ այդ զբաղվում էր նաեւ Blurred Lines երգի դատական գործով:


Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE