Ինչպե՞ս է անցնում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի առօրյան Հայաստանում (ֆոտո)

18:02   9 հունիսի, 2016

Ռուսաստանում մեծ հայտնիություն վայելող հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի Intagram-ի էջի հետեւորդներն արդեն տեղյակ են, որ հայտնի հայուհին մի քանի օր է, ինչ Հայաստանում է:

Գոհարը, պարբերաբար, իր հայաստանյան արկածներով եւ առօրյայով կիսվում է Instagram-ում` տեղադրելով լուսանկարներ եւ տեսանյութեր:

Դատելով լուսանկարներից` Մոսկվաբնակ դիմահարդարը ժամանակը հիմնականում անցկացնում է ընտանիքի անդամների, բարեկամների  եւ ընկերների հետ, այցելում է պատմամշակութային եւ ժամանցային վայրեր:

Այս ընթացքում Գոհարը հասցրել է  հյուրընկալվել իր  Շուրա անունով տատիկին, ինչպես նաեւ եղել է Ծիծեռնակաբերդում եւ հարգել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Գոհար Ավետիսյանի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE