Քորթնի Քարդաշյանի նախկին բոյֆրենդը հայտարարել է, որ ինքն է Քլոեի երեխայի հայրը

17:23   9 հունիսի, 2016

Այս ընտանիքի հետ խելագարվել կարելի է: Քորթնի Քարդաշյանի նախկին բոյֆրենդ Սքոթ Դիսիքը հայտնել է, որ ինքն է Քլոեի դեռ չծնված երեխայի հայրը:

Սքոթը Քորթնիի երեխաների՝  Պենելոպայի, Ռեյնի ու Մեյսոնի հայրն է:

Սքոթը գնացել է նախաճաշելու Ռոբ Քարդաշյանի հետ , իսկ մինչ այդ հայտարարել էր, որ ինքն է Քլոե Քարդաշյանի երեխայի հայրը , չնայած Քլոեն դեռ չի էլ հայտնել այն մասին, որ հղի է: Սքոթը իր Instagram-ում մի լուսանկար է հրապարակել ամսագրի շապիկից, որտեղ պատկերված է Քլոեն:

Լուսանկարը վերնագրված է «Ես երեխա ունեմ»: Իսկ լուսանկարի տակ որպես հայրության թեկնածուներ նշված են Ֆրենչ Մոնթանան, Օդել Բեքհեմը  Լամար Օդոմը, Սքոթ Դիսիքը ու Ջեյմս Հարդենը:



© NEWS.am STYLE