Աննա Կուրնիկովան հրապարակել է լուսանկար Էնրիկե Իգլեսիասի ու իր եղբոր հետ

16:38   10 հունիսի, 2016

Օրերս Աննա Կուրնիկովան 35 տարեկան դարձավ:

Նախկին թենիսիստուհին արդեն 15 տարի է` հանդիպում է Էնրիկե Իգլեսիասի հետ ու չնայած մամուլը գրում էր նրանց տարաձայնությունների ու վեճերի մասին` զույգն, ինչպես տեսնում եք, առաջվա պես միասին է:

Իր Instagram-ում Աննան հրապարակել է լրիվ թարմ լուսանկար իր սիրելի տղամարդու ու կրտսեր եղբոր՝ Ալանի հետ:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Էնրիկեն Pitbull-ի հետ միասին համացանցում հրապարակել է Messin’ Around երգի տեսահոլովակը:



© NEWS.am STYLE