15:16 10 հունիսի, 2016Օրեր առաջ Radar-ը հայտնել էր, որ հայկական ծագում ունեցող ամերիկացի երգչուհի Շերը մահանում է:
Ինչպես հայտնում է կայքը` 70-ամյա Շերը համոզված է, որ իրեն հաշված օրեր են մնացել: Աստղը ցանկանում է, որ իր մահից հետո իր ողջ ունեցվածքը ժառանգեն հարազատները, այսպիսով նա իր ամբողջ կարողությունը (այն կազմում է 305 միլիոն դոլար) կտակել է բարեկամներին եւ մտերիմներին:

The Wall Street Journal-ն իր հերթին գրում է, որ Շերի առանձնատունը ինը անգամ ավելի թանկ է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդու բնակարանից:
Երգչուհու` Բեւեռլի Հիլզում գտնվող քոթեջը վաճառվում է 85 միլիոն դոլարով: Գնորդին կուրախացնի ոչ միայն առանձնատան հսկայական տարածքը, այլեւ հյուրերի համար նախատեսված տունը, ձիարշավարանը, լողավազանն ու թենիսի կորտը:
Ինչպես հաղորդում է անշարժ գույքի գործակալությունը` նախկինում այդ տունը պատկանել է Էդի Մերֆիին:

Միեւնույն ժամանակ, 1994 թ-ին մահացած Ժակլին Քենեդու տունը եւս հանված է վաճառքի, սակայն այն Շերի առանձնատան համեմատ ավելի համեստ գին ունի` 9, 75 միլիոն դոլար: Վաշինգթոնում գտնվող իր այդ տուն Ժակլինը տեղափոխվել էր ամուսնու` Ջոն Քնեդու սպանությունից հետո: