17:44 10 հունիսի, 2016Հմայիչ Ջեյ Լոն հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում Լոս Անջելեսի Television Academy event-ի ժամանակ:

46-ամյա հանրահայտ երգչուհին եկել էր գովազդելու Shades Of Blue ( «Կապույտի երանգները») ֆիլմը, որի գլխավոր դերում հենց ինքն է:

Երգչուհին կարմիր գորգուղու վրա ներկայացել էր վարդագույն տաբատով ու բլուզով, որի վրա ռոմանտիկ ժապավեն էր:

Հիշեցնենք, որ «Կապույտի երանգները» սերիալում Ջենիֆեր Լոպեսը կատարում է դետեկտիվ ու միայնակ մայր Հարլի Սանթոսի դերը, որը աշխատում է ՀԴԲ-ում ու գործակալներին պատմում իր բաժանմունքում ոստիկանների կեղտոտ գործերի մասին:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Getty, AFP, REX, Shutterstock