Հայտնի են դարձել Ջասթին Բիբերի վեճի մանրամասները

18:23   10 հունիսի, 2016

Երեկ Ջասթին Բիբերը Քլիվլենդ էր եկել` «Քլիվլենդի» ու «Գոլդեն Սթեյթի» միջեւ NBA –ի եզրափակիչ խաղy դիտելու ու ինչ -որ անհասկանալի ձեւով 22-ամյա երգիչը հաջողացրել էր փողոցում՝ հենց իր հյուրանոցի առաջ, վիճել մի անծանոթի հետ:

TMZ կայքին հայտնի են դարձել վեճի մանրամասները:

Պարզվում է`Բիբերը վիճել էր Լեմոնտ անունով մի տղայի հետ (որը Ջասթինից կրկնակի մեծ է): Լեմոնտը պատմում է, որ ինքն ու իր երկու ընկերուհիները վերադառնում էին բարից, երբ տեսել են Ջասթինին ու որոշ ժամանակ հանգիստ զրուցել նրա հետ:

Տղան երգչին հարցրել է, կարող են արդյոք աղջիկները լուսանկարվել նրա հետ, ինչին Բիբերը կոպիտ պատասխանել է.

«Այսօր ոչ մի լուսանկար, ապուշի մեկը (մենք պարզապես մեղմ ենք թարգմանում motherfucker բառը)»: Լեմոնտի խոսքով Ջասթինը հարբած էր ու ինքն է վեճ սկսել, ինչի համար էլ հենց դեմքին հարված է ստացել:



© NEWS.am STYLE