Բացասական կալորիաների դիետա

19:07   23 հունիսի, 2016

Բացասական կալորիաների դիետա («Negative Calorie Diet») հիմքում այն պնդումն է, որ կարելի է ուտել բացասական կալորիաներ պարունակող մթերքներ: Միակ խնդիրն այն է, որ բոլոր մթերքները կալորիաներ են պարունակում: 

Բացասական կալորիականությամբ մթերքներն այն մթերքներն են, որոնց մարսողությունն ավելի շատ կալորիաներ է պահանջում, քան առկա են դրանցում: Օրգանիզմը ստիպված է լինում էներգիա ծախսել սնունդը մարսելու եւ յուրացնելու համար: Իրականում ամեն օր օգտագործվող կալորիաների 10 տոկոսն է ծախսվում օրգանիզմում սննդի վերամշակման համար: Իսկ «բացասական» կալորիաներով մթերքների մարսողության վրա ավելի շատ կալորիա է ծախսվում, քան դրանք պարունակում են: Հետեւյալ մթերքները կարելի է ուտել առանց սահմանափակումների. ծնեբեկ, բրոկկոլի, բազուկ, կաղամբ, ծաղկակաղամբ, սուր չիլի պղպեղ, վարունգ, գազար, եղերդ, կոտեմ, սխտոր, պապայա, բողկ, սպանախ, շաղգամ, ցուկկինի,  լոռամիրգ, խնձոր, նարինջ, հազար, թուրինջ, անանաս, մանդարին, ելակ եւ սոխ:  

Անհրաժեշտ է մի բան հիշել. բացասական կալորիաներով մթերքներն պետք է ուտել բնական վիճակում, եթե դրանք եփեն, յուղ եւ այլ բաղադրիչներ ավելացնեն, փոխվում է սննդի կալորիական կազմը: Բացի այդ, տվյալ սննդակարգը շատ սահմանափակ է եւ հանգում է սոսկ մրգերի եւ բանջարեղենի: Երդվյալ բուսակերներից բացի, մնացած բոլորի համար շատ դժվար կլինի հետեւել դրան:   

Լավագույն լուծումն է` վերոհիշյալ մթերքները ներառել հավասարակշռված սննդակարգի մեջ, դրանք համադրելով ֆիզիկական վարժությունների հետ: Դա երկարատեւ նիհարելու ամենահաջող ռազմավարությունն է:  

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE