Աստղային make up. Նազենի Հովհաննիսյանի վառ ու գեղեցիկ կերպարները (ֆոտո)

14:42   11 հունիսի, 2016

Գեղեցիկ, վայրի, նուրբ եւ ցանկալի` սովորաբար հենց այսպիսի բառերով են բնութագրում Նազենի Հովհաննիսյանին. հաղորդավարուհի եւ դերասանուհի, որը հեռուստադիտողին գրավում է ոչ միայն իր արտաքին տեսքով, այլեւ խոսքով եւ ինտելեկտով:

Նազենի Հովհաննիսյանը գրագետ է թե՛ խոսքի, թե՛ իր կերպարների ընտրության հարցում: Նրա ամեն մի դետալ մտածված է` սկսած հագուստից, վերջացրած դիմահարդարումով:

Ի դեպ, դիմահարդարման մասին… Նազենիին երբեք չես տեսնի չխանամված տեսքով` լինի դա էկրանին, թե առօրյա կյանքում: Նա հստակ գիտի, որ իրեն ամենուր հետեւում են եւ ցանկացած միջավայրում կարողանում է բոլորին շլացնել իր տեսքով:

Հաղորդավարուհուն հաճախ տեսնում ենք վառ դիմահարդարմամբ` ընդգծված շուրթեր եւ արտահայտիչ աչքեր, որոնք, ի դեպ, ավելի են շեշտադրում նրա աչքերի հետաքրքիր երանգը:

Նազենին չի վախենում փորձարկումներից եւ հաճախ դրանք կիրառում է նաեւ դիմահարդարման մեջ:

Նրա ամենավառ ու հետաքրքիր դիմահարդարումներից մի քանիսը ներկայացնում ենք լուսանկարների տեսքով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Նազենի Հովհաննիսյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE