Քայլի Ջենները լուրջ սիրային կապ ունի ռեփեր PartyNextDoor–ի հետ

16:15   11 հունիսի, 2016

Վերջին մի քանի օրերին Քայլի Ջենները մեզ ուրախացնում էր ֆոտոշարքերով, ու մամուլը շատ քիչ էր անդրադառնում 18-ամյա աստղի անձնական կյանքին:

Լուրերը, որ ռեփեր Թայգայից բաժանվելուց հետո աղջիկը սիրային հարաբերությունների մեջ է կանադացի ռեփեր PartyNextDoor-ի հետ, կարծես թե հաստատվում են:

Us Weekly-ն գրում է, որ Քայլին ու երաժիշտը արդեն սկսել են հանդիպել ու որ նրանց մոտ ամեն ինչ լավ է:

«Նրանք շատ են շփվում: Քայլին սիրահարված է, ու նրանք շուտով պաշտոնապես կհայտարարեն, որ իրենք զույգ են: Նրանց մոտ լուրջ սիրային կապ է: Նրանց Drake-ն էր ծանոթացրել մայիսին: Հիմա Քայլին այլեւս չի մտածում Թայգայի մասին, նա կարող է անել ինչ ուզում է: Նրանք ընկերներ են մնացել, նրանց միջեւ զգացմունքներ այլեւս չկան», -ասել է մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE