Street Style Բաթումից․ ինչ են նախընտրում հագնել վրացի երիտասարդները

11:11   12 հունիսի, 2016

Բաթումում հանգիստ վայելելու փորձ ունեցողները գիտեն, որ այստեղ ամառը սկսվում է հունիսի 15-ից։ Իսկ դրանից առաջ այս քաղաքում հայտնվածները ընկնում են Բաթումի  «թակարդը»։ Թակարդ, որը կոչվում է փոփոխական եղանակ, երբ պայծառ արեւից հետո միանգամից հորդառատ անձրեւ է սկսվում եւ ամբողջովին թաց վերադառնում ես տուն կամ հյուրանոց։ Բայց մեր տեսախցիկը ֆիքսեց, որ Բաթումում անձրեւը չի խանգարում երիտասարդներին հագնվել այնպես, ինչպես ցանկանում են։

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE